Գործ անել չգիտես, ասում ես՝ հարևաններն են ուժեղ, հարևանները նույնն են, դո՛ւ ես թույլ․ Կարապետյան


Գործ անել չգիտես, ասում ես՝ հարևաններն են ուժեղ, հարևանները նույնն են, դո՛ւ ես թույլ․ Կարապետյան
Փետրվար 12 21:36 2026

«Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդներն ստեղծում են լավ ժամանակներ»,- այս մասին իր խոսքում նշել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, ընդգծել է,որ այսօր երկրում կա ընտրություն՝ ենթարկվել, թե՞ գործել, կա ընտրություն՝ մնալ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ։

«Կա ընտրություն գյուղացու համար՝ մշակել հայրենի հողը, թե՞ թողնել գնալ օտար երկիր աշխատելու։ Հայաստանը այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե՞ սկսել լուրջ զբաղվել սեփական վերածննդով։ 

Ութ տարի կառավարած վարչապետին սիրտը 3-րդ ժամկետն է ուզում։Ասում է՝ ինձ տվեք 3-րդ շանս։ Երբ մենք իրեն տվեցինք առաջին շանսը, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ, նա կորցրեց Արցախի 75 %-ը, կազմաքանդեց և թուլացրեց բանակը և զավթեց դատարանները։ Երբ մենք նրան տվեցինք 2-րդ շանսը՝ 2021 թ․-ին, վերջնականապեսԱրցախը կործանեց, սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել, սարքեց մի քանի դպրոց ու օրը 300 անգամ թմբկարեց դրա մասին։

Ամեն մեկիս ընտանիքի վրա վերցրեց 10 000 դոլար պետական վարկ։Գյուղատնտեսությունն անկման տանելով՝ մարդու իրավունքները սարքեց ՔՊ մենաշնորհը և սկսեց բացել Սյունիքի դարպասները․ սկսեց կազմաքանդել եկեղեցին՝ պառակտելով բոլորիս։

Ի՞նչ չես հասցրել, որ հիմա ուզում ես ավարտել։ Ասում են՝ ներդրումներ են բերելու էս նոր ժամկետում։ Բերող էիր՝ բերեիր, ութ տարի միայն հույս էիր բերում վաճառում մեր վրա։ Լավ ժամկետ էր քեզ ներկայացնելու համար։ Գործ անել չգիտես, ասում ես՝ հարևաններն են ուժեղ։ Հարևանները նույնն են, դու ես թույլ»,- նշել է Կարապետյանը։

Ավելի մանրամասն՝ հղմամբ։