Մենք գրել ենք 20 տոկոս էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Վրաստանում այն դեղերը, որոնք 5000 դրամից բարձր են, անգամներով ավելի էժան են, քան Հայաստանում: Ուսումնասիրել ենք փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան, չէ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է:
Պատասխանն է՝ պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է «IRP»: Պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ դեղ է գնում վրացական գործարարը, և հաշվում է, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնելը ինչ վերին գին պետք է ունենա, դնում է վերին գինը:
Այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում: Այն օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ-պապիկներին, որպեսզի իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան: Մենք պետք է լուծենք այս հարցը «IRP» համակարգի միջոցով, որով լուծել է Վրաստանի Հանրապետությունը»,- նշել է նա:










