Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը». պատգամավոր


Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը». պատգամավոր
Փետրվար 5 19:25 2026

ԱԺ պատգամավոր Արմինե Խերանյանը գրել է.

«Երեկ Նիկոլն ու Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, իսկ այսօր Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց մեր հայրենակիցներին հայ լինելու, սեփական հողում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու և ազգին ու ազգությանը չդավաճանելու համար։

Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած «խաղաղությունը»։

Այսպիսի «խաղաղություն» են «եղբայրները» խոստանում նաև Հայաստանին»։