Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան


Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան
Փետրվար 3 15:19 2026

«ԿԲ խորհուրդն նախորդ շաբաթվա վերջ արդեն որոշում է կայացրել այդ հարցի հետ կապված»,- տեղեկացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով բանկերի կողմից խանութներից պոստտերմինալների միջոցով 2-4% միջնորդավճար գանձելիու հետևանքով շատ տնտեսվարոների՝ անկանխիկից խուսափելու պատճառի մասին հարցին։

Մարտին Գալստյանն ասաց, թե 4%-ը ծայրահեղ դեպքերում է լինում՝ «Ամերիքան էքսպերս գոլդ» քարտերով գնումներ անելու դեպքում։

«Տնտեսվարողների մոտ միջինում կար 0.9-1.5 % ծախս, որը կապված էր ներդրումների հետ՝ պոստտերմինալներ, դրանց հետ կապված լիցենզիաներ, որոնք արել էին բանկերը և տնտեսվարողները դրան մասնակցում էին։ Մեր որոշմամբ մարտի 1-ից այդ սահմանափակումները 0.5 % տոկոս «Արքա»  և 0.9 % միջազգային քարտերի համար է սահմանվել, որովհետև գիտեք, որ «ՎԻԶԱ» և «Մաստեր» քարտերն ունեն իրենց վճարները, որոնք բացարձակապես կապ չունեն բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ»,- Ասաց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ որ այդ որոշմամբ լուծվում է նաև տնտեսվարողների հարցը, և փոփոխություններից հետո կպարզվի, թե իրոք անկանխիկով առևտուր անելու խոչընդոտը այդ բարձր միջնորդավճարներն են, թե այլ պատճառներով չէին ուզում անկանխիկ առևտուր անել։

 «Այդ տեսաննկյունից, մեր հաշվարկով, այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ»,-ասաց Մարտին Գալստյանը՝ կրկնելով, որ դրանից հետո կվերլուծեն և կհասկանան անկանխիկից խուսափելու պատճառն իրոք բանկերի բարձր միջնորդավճարներն էին։