Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա կունենա ազդեցություն, բայց՝ ոչ էական. ԿԲ նախագահ


Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա կունենա ազդեցություն, բայց՝ ոչ էական. ԿԲ նախագահ
Փետրվար 3 15:02 2026

Ադրբեջանից ներմուծված բենզինը, թե ինչպիսի ազդեցություն կթողնի Հայաստանում գների վրա, տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

ԿԲ նախագահը կարծում է, որ որոշակի ազդեցություններ կլինեն։

 

«Բայց չեմ կարծում, որ ազդեցությունները էական են լինելու»,- նշեց նա։

 

Գալստյանի խոսքով՝ եթե Հայաստանն ունենա բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ ներմուծման ու արտահանման տեսքով՝ դրական ազդեցություն կլինի Հայաստանի վրա։

 

«Բայց թե ինչ չափով՝ այս պահին կդժվարանամ ասել»,-հավելեց ԿԲ նախագահը։