Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել


Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
Փետրվար 3 11:31 2026

Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակից։

 

Չեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը։ Չվերթերի չեղարկման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։