Սամվել Կարապետյանի՝ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը լինելու է փրկության ծրագիր. Մխիթարյան


Սամվել Կարապետյանի՝ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը լինելու է փրկության ծրագիր. Մխիթարյան
Հունվար 30 11:38 2026

Սամվել Կարապետյանի 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարն իրականություն է դառնալու մարզերի համար, հատկապես Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար դա բառացիորեն լինելու է փրկության ծրագիր: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Երբ ասում ենք 300,000 աշխատատեղ, մենք Գյումրիի, Շիրակի մարզի համար ասում ենք վերադարձնելու ենք արժանապատիվ աշխատանքը, վերադարձնելու ենք հույսը, վերադարձնելու ենք ընտանիք կազմելու, երեխա ունենալու վստահությունը, և վերջիվերջո, մեր մարզին, մեր քաղաքին վերադարձնելու ենք իր կենսունակությունը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։