ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)


ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)
Հունվար 29 15:58 2026

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ​​​​ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական ​​​​նիստ։

«Ի սկզբանե, մեր նպատակն էր 2 ամսում գործն ավարտել, ստանալ որոշում, և որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպիսին դրված չէր։ Ակնհայտ էր և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ կասեցման միջնորդությունը հիմա դրա համար է ներկայացվել։

 Օրբելյանը նշեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում. «Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդը յուրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»։