Նախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, հինգ քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան։ Առաջին քայլով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել 300,000 աշխատատեղ` հինգ տարվա ընթացքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Տիգրան Աբրահամյանը:
«ՀՀ-ում բնակվում է 3 միլիոն մարդ, սակայն աշխատատեղով ապահովված է ընդամենը 800,000-ը: Մոտ 500,000 մարդ կայուն աշխատանք է փնտրում: Այդ ծրագրով նախատեսվում է ստեղծել 300,000 աշխատատեղ, որից 80,000 լինելու է արդյունաբերության ոլորտում»,-նշել է նա:
Աբրահամյանն ընդգծել է, որ 300,000 աշխատատեղ ստեղծելով` լուծելու են մի քանի թիրախային խնդիր:










