Շփոթել եք տեղը՝ սա ՔՊ-ի ժողով չի․Քրիստինե Վարդանյան


Շփոթել եք տեղը՝ սա ՔՊ-ի ժողով չի․Քրիստինե Վարդանյան
Հունվար 21 21:32 2026

 Անթույլատրի է այն ոճը, որով պատասխանում եք պատգամավորների հարցերին, շփոթել եք տեղը՝ սա ՔՊ-ի ժողով չի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Դուք առաջնային մանդատ ունեցողների հարցերին եք պատասխանում, բարի եղեք՝ գործածել նորմալ բառապաշար, կատարել ձեր պարտականությունը, պատասխանել հարցերին»։

Պատգամավորն այնուհետև հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«Այն օրը, երբ դուք Մարկ Ռուբոյի հետ կնքել եք ԹՐԻՓՓ- ի իրագործման շրջանակը, նույն օրը   ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենն այցելել է Ադրբեջան ու, ըստ պաշտոնական հաղորդագրության, որը տարածվել է, քննարկել է ադրբեջանական կողմի հետ, Ադրբեջանի պետական գործակալությունները, ԱՄՆ  մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ կապելու առնչվող հարցեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ԹՐԻՓՓ- ի ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ ունենալ։   Մեր հայրենակիցներին որպեսզի պարզ լինի՝ սա նշանակում է, որ այն  ընկերությունները, որոնք գործելու են, կառուցելու են, ինչ-որ դերակատարություն են ունենում ԹՐԻՓՓ- ում, կարող է 60 % մասնաբաժին ունենան ադրբեջանական, թուրքական կամ այլ ներկայացուցիչներ։ Սրա մասին ի՞նչ կասեք։ Դուք մտածո՞ւմ եք, սա կանխարգելելու համար որևէ քայլ ձեռնարկում եք»,- ասաց Վարդանյանը։