Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա. Նիկոլ Փաշինյան


Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա. Նիկոլ Փաշինյան
Հունվար 21 20:28 2026

2017 թվականի համեմատ 2025-ի բյուջեն ավելի քան 130 տոկոսով ավելի է՝ եկամտային մասով միայն, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4 տոկոսով, որը կազմում է 6.5 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե «ինչու է աշխատավարձ ստանում և անվճար չի աշխատում»։

Նա ասաց, թե ներդրել են կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է։

«Դա  անում ենք, որովհետև կարծում եմ, որ պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք։ Մենք սրանով իրականացնում ենք մեր տեսլականը, որի համաձայն ուզում ենք ունենալ, բառիս բուն իմաստով, անարատ պաշտոնյա, այսինքն՝ զրո կոռուպցիա քաղաքականության իրագործում»,-ասաց Փաշինյանը։

«Իսկ նրանք, ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով են աշխատել վարչապետ, կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած»։