2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման, երկուսն՝ ինքնասպանության և երկուսն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված. այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով բանակում մահվան դեպքերի մասին խոսակցություններին։
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 30 զինծառայող, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում են, այդ թվում՝ հիվանդություններից, դժբախտ պատահարներից»,-ներկայացրեց նախարարը:
Սուրեն Պապիկյանը պատգամավորներին, քաղաքական գործիչներին կոչ արեց չդառնալ մահվան և ողբի մունետիկ:
2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է եղել. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)










