Լավրովի տեղեկությունները սխալ են, Հայաստանում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար. Միրզոյան (Տեսանյութ)


Լավրովի տեղեկությունները սխալ են, Հայաստանում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար. Միրզոյան (Տեսանյութ)
Հունվար 21 19:26 2026

«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյի Լավրովի հայտարարությանը:

Ըստ Միրզոյանի՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, եթե այդ արտահայտությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը:

«Եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, այդ մասին խոսք ասելը կամ մեկնաբանելը  կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն»,-նշեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա ասել էր, որ ռուսական կողմին լրջորեն մտահոգել է այն հանգամանքը որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար: