Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը, բենզինի գինը 20 տոկոսով նվազել է։
«Ցորեն է ներկրվում Հայաստան, դա փոխադարձ առավելություն չէ՞։ Հիմա Ադրբեջանում հետևում են, ասում են՝ հետաքրքիր է՝ Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանին։










