Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան


Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան
Հունվար 17 13:25 2026

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում, գրել է «Սրբազան շարժման» աջակից Լիդյա Մանթաշյանը։

«Ես մնում եմ այն մտքին, որ Նարեկը, Վազգենը, Դավիթ Համբարձումյանը, Խաչիկ Գալստյանը և մյուս բոլորը պետք է լինեն ազատության մեջ ոչ թե պահման վատ պայմանների, առողջական խնդիրների պատճառով, այլ որովհետև իրենք արդար են։

Նարեկին այսօր պատժում են, իր խափանման միջոցը զուտ պատրվակ է իրեն պատժելու։

Բոլոր երկրներում և բոլոր իշխանությունների օրոք եղել են քաղբանտարկյալներ, բայց նման ծավալով հետապնդումներ նույնիսկ վատ երազում չէինք կարող պատկերացնել։

Այո, Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, բայց ոչ որովհետև կյանքին վտանգ է սպառնում, այլ որովհետև նա հանցանք չի գործել։

Նարեկը, հացադուլ հայտարարելով, մեզ բոլորիս համար առիթ է ստեղծել մտածելու մեր պետությունը քայքայող իշխանության անօրինությունների մասին և պայքարելու արդարության վերականգնման համար։

Զորակցություն եմ հայտնում Նարեկին, Լուսինեին ու Նարեկի բոլոր հարազատներին», - գրել է նա։

Պայքարն այլընտրանք չունի, եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն։