Կալանավորման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն այնպիսի պայմաններում է գտնվել, որը բացառապես դիտավորությամբ կատարված երևույթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայտ են եկել՝ թոքաբորբ ու կորոնավիրուս, ուղիղ պատճառահետևանքային կապ են ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության ու գործողությունների երևույթում։ Եղել է բժշկական օգնության իսպառ բացակայություն»,- նշեց նա։
Վարդևանյանի խոսքով՝ իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ Կարապետյանի մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ ու դիմել են անգործության։
«Վստահ եղեք՝ սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց, ի վերջո, պատասխանատվությունն անխուսափելի է լինելու»,- ընդգծեց նա։
Նշենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։
Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։










