Որպեսզի չմտնենք անիմաստ վեճերի մեջ, առաջարկում եմ ինքներդ լսեք․ Արման Աբովյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին


Որպեսզի չմտնենք անիմաստ վեճերի մեջ, առաջարկում եմ ինքներդ լսեք․ Արման Աբովյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին
Հունվար 16 17:44 2026

Իրականում շատ, շատ, շատ ծիծաղելի է դիտել, թե ինչպես իշխանամետ քարոզիչները, ամենևին չամաչելով, բացահայտորեն «կռուտիտ» են լինում ՝ փորձելով հերքել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը Թուրքիայի կողմից գործող հայկական իշխանություններին աջակցելու մասին, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Այն դեպքում, երբ փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար։

Եվ որպեսզի չմտնենք անիմաստ վեճերի մեջ այն մարդկանց հետ, որոնց համար երկիրը քառակուսի է, կաթը՝ սև, իսկ թուրքը իբր չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, առաջարկում եմ՝ դուք ինքներդ լսեք, թե ինչ է ասել Թուրքիայի արտգործնախարարը, և ինքներդ էլ կատարեք ձեր եզրակացությունները։

Վայելեք տեսանյութը»։