Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Որքան ես եմ հասկանում, փորձ է արվում նրանց ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում:
Թեմայի մեկ այլ անթույլատրելի մոտեցումն էլ բանակի ղեկավարության` դրանում զինվորականների ներգրավվածության հարցն է:
Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրավված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց խոսքով և գործունեությամբ դա դրսևորում են, տեսանելի է, սակայն մեկ այլ սպառնալիք է` զինվորականներին դրանում ներքաշելը:
Հուսով եմ` մանրամասները դեռ կիմանանք, իսկ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված: Թեև շատ բան արդեն պարզ է:
Չեմ կարծում, թե այսպիսի թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն, որովհետև նրանք լավ գիտեն ԶՈւ-ում հոգևոր ծառայության կարևոր դերն ու նշանակությունը, սակայն իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավվածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում», - գրել է պատգամավորը:
Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում










