Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է ճնշման ավելացում և կանխարգելիչ աշխատանքներ։ Այս մասին ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո՝ նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնակարաններում, առավել ևս այն մարդիկ, ովքեր շատ երկար, տևական ժամանակ չեն ունեցել հոսանք։ Դա, բնականաբար, նշանակում է ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտել է ձեր գրպանները և բնակարանները: Էլ չեմ ասում նրա մասին, որ կառավարման վերցնելուց հետո էականորեն շատացել են բողոքները էլէկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ»,-նշել է Ղազինյանը։
Նա հավելել է, որ «Տաշիր Գրուպ»-ը պահանջել է իջեցնել սակագինը, որը չի արվել։










