Հունվարի 2-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կնունյանց փողոց 20 հասցեի մոտակայքում՝ չպարզված հանգամանքներում իրեն անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով։
Պարզվել է, որ հունվարի 2-ին Արմեն Թ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ․-ն, և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Թ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի բուհերից մեկում որպես ամբիոնի վարիչ։










