Ամոթ է. Ալեն Սիմոնյանը՝ իր ընկերոջ աղջկա հետ հանդիպելու մասին


Ամոթ է. Ալեն Սիմոնյանը՝ իր ընկերոջ աղջկա հետ հանդիպելու մասին
Հունվար 7 18:31 2026

ԱԺ  նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ամոթ է համարում իր մասին տարածվող լուրերը։ Դրանք համարում է կեղծ ու հնարած։

«Ասում են՝ ես 2-3 տարեկան երեխա ունեմ, բացի իմ երեք երեխաները։ Իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Ասենք, դուք չե՞ք ամաչում»,-հայտարարում է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, տևական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Ալեն Սիմոնյանը հանդիպում է, նաև ապրում է դերասանուհի և մոդել Անելյա Գուբրյանը հետ, որն իր ընկերոջ աղջիկն է։ Ի վերջո, Սիմոնյանը բաժանվեց կնոջից՝ Մարիամ Մարգարյանից ու պաշտոնապես հայտարարեց այդ մասին։

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին  երեկ մասնակցել է նաև Անելյա Գուբրյանը։