«Պարոն Փաշինյան, ինձ թվում է՝ Դուք ավելի շատ ուզում եք Վեհափառ լինել, քան վարչապետ մնալ։ Երևի երեկ ու դրանից առաջ էլ Ձեր նախընտրական քարոզչությունն էր։ Դա իսկապես ծիծաղելի է»,-Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավին, երեկ կազմակերպաշ ուխտերթին։
Թաթոյանը նշում է, որ ինքը մտադիր է լինել Հայաստանի վարչապետ, ոչ դրանից ավելին։
«Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս, ձեր ժամանակն անիմաստ ու աբսուրդ թեմաների վրա վատնելիս»,-նշում է Թաթոյանը։










