Աշոտյան. Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը


Աշոտյան. Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը
Հունվար 7 15:29 2026

«Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ։ Պետք է ընդունել, որ նա ունի ասելիք, սակայն իր իրական ասելիքն այնքան զազրելի է ու վանող, որ նա ստիպված է այն քողարկել էժանագին պոնտերով եւ վիզուալ կերպարներով։ Նա փորձում է «հույս վաճառել» հայ ժողովրդին, սակայն իրականում վաճառում է իլյուզիա, օդ»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշում է. «Ցավոք, ընդդիմադիր դաշտում նույնպես հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը։ Իրական հսկայական խնդիրներին ադեկվատ անդրադարձերի օբյեկտիվ դժվարությունը, սակայն, չի արդարացնում «քաղաքականությունը որպես անըդհատ շոու» գործելաոճը այն դերակատարների կողմից, ովքեր իրենց վերագրում են ընդդիմադիր «ծանրակշիռ» առաքելություն։

Հանրապետականը գուցե չափից ավելի կոնսերվատիվ է, սակայն, իմ խորին համոզմամբ, քաղական ԱՍԵԼԻՔԸ պետք է լինի նախ ԱՆԵԼԻՔԻ մասին։ Պատկերավոր ասած, ոչ մի սպեցէֆեկտ չի կարող քողարկել սցենարի թերությունները, ոչ մի արանժիրովկա՝ անտաղանդ կատարումը։ Քանիցս ասել եմ, որ ինձ պետք չեն ձեր լայքերը կամ ձայները։ Ինձ պետք են ձեր հավատը եւ ձեր սրտերը։ Մենք հույս չենք վաճառում, մենք հույս արթնացնում ենք»։