Թուրքիան կաջակցի երկրաշարժից վնասված Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը. Մաշալյան


Թուրքիան կաջակցի երկրաշարժից վնասված Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը. Մաշալյան
Հունվար 7 14:19 2026

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախօրեին՝ հունվարի 6–ին, հանդիպել է համայնքային մարմինների ներկայացուցիչներին։

 

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից հայտնում են՝ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ 2023 թ. փետրվարի 6-ի երկարաշարժի հետևանքով վնասված Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը կաջակցի Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։

 

Նշվել է, որ նույն նախարարության աջակցությամբ առաջիկա օրերին պիտի իրականանա օպերային երգչուհի Ալիս Մանուկյանի մեծարանքի երեկույթ:

 

Մաշալյանը հիշել է նաեւ տարվա ընթացքում իրականացած մշակութային, գեղարվեստական եւ մարզական զանազան միջոցառումները՝ ընդգծելով, որ դրանք ցույց են տալիս համայնքի կենսունակ եւ արդյունավետ բնույթը։

 

Հավաքն ավարտվել է աղոթքով ու Տիրոջ տված օրհնությամբ։