Այսօր Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց իր թիմակիցների հետ ուխտերթով հասավ Սուրբ Աննա եկեղեցի։
«Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթն ինչի համար էր և ինչ է նշանակում։ Ըստ էության, մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Հայաստանյանց Առաքելական սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը՝ «Եվ ևս խաղաղությամբ Աստծուն աղաչեսցունք»»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել. «Բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղչել ենք Աստծուն, բայց ի վերջո, եկել է այն պահը, երբ հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ, ինքներս մեր գործողություններով, որոշումներով, քայլերովպետք է ստեղծենք այդ խաղաղությունը»։










