ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:
Նա ընդգծել է՝ իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:
«Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»,- նշել է Աբրահամյանը։










