Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,579.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7%‑ով կամ շուրջ 310.2 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,844.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.7%-ով կամ 343.4 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 232.2 մլրդ դրամի դիմաց:
Մանրամասները՝ հղմամբ։










