Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան


Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան
Դեկտեմբեր 23 15:02 2025

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկային վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների՝ վագոններն ուղարկվել են Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։

Հայաստան է ուղարկվել հացահատիկով 8 վագոն, իսկ մինչև այս տարվա վերջը նախատեսվում է տեղափոխել ևս 30 վագոն, ներկրված հացահատիկի ընդհանուր քանակը կգերազանցի երկու հազար տոննան։