«Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե Ռուսաստանին մեղադրում եք Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ». Շարմազանովն՝ իշխանությանը


«Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե Ռուսաստանին մեղադրում եք Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ». Շարմազանովն՝ իշխանությանը
Դեկտեմբեր 22 21:58 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցին ու Պուտինի հետ նրա ջերմ հանդիպմանն անդրադադառնալով՝  հարց է բարձրացնում՝ ի՞նչ իմաստ ունի հակառուսական պրոպագանդա վարել, Ռուսաստանին մեղադրել Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց գնալ այնտեղ ու շնորհակալություն հայտնել Պուտինին՝ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

«Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան «խոդի» տվել՝ էս մի քանի ամիս է…»,- նշում է Շարմազանովը։

«Սրանք լրիվ փորձանք են…

Առավոտից երեկո նիկոլական պրոպագանդան ու ՔՊ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնորհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ով ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։

Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան «խոդի» տվել՝ էս մի քանի ամիս է…

Ով ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms -ով Արևմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։

Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է՜ ասել…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։