«Այո աշխատելու եմ»,-կառավարության նիստից հետո հայտարարեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ պատասխանելով իր պաշտոնում մնալու մասին հարցին։
Իսկ Գեղարքունիքի մարզպետ կարեն Սարգսյանն էլ ասաց, որ արդեն հայտնի է, որ պատգամավորի մանդատը չի վերցրել։
«Ես հրաժարվել եմ մանդատից, կառավարությունը դեռ չի ձևավորվել, երբ ձևավորվի, դուք էլ կիմանաք»,- ասաց Սարգսյանը՝ ի պատասխան մարզպետի պաշտոնում մնալու մասին հարցի։
Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք իր կարծիքով ինքն այնքան լավ է աշխատել, որ պետք է մնա մարզպետի պաշտոնում։
«Եկեք ես չգնահատեմ իմ աշխատանքը»,-ասաց նա։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ ասաց, որ պատգամավորի մանդատը չի վերցնելու՝ հավելելով, որ «մարզում դեռ կա աշխատանք»։










