«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ


«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Դեկտեմբեր 22 17:40 2025

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Նոր-Ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝

1. արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել՝

▪ պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

▪ տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,

▪ պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։

2. Սննդամթերքի արտադրամասերի՝

▪ հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

▪ առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

▪ արտադրական շինությունների անհարթ դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»: