Վաղը կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը


Վաղը կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբեր 22 13:19 2025

Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 18։30-ին, կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

«Կլինի տոնական միջոցառում՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ միասին վայելելու տոնական Գյումրու  տրամադրությունը, լույսերն ու հրավառությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։