Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան


Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան
Դեկտեմբեր 13 10:06 2025

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է։ Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի:

Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:

Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է նա: