Թшղեմ իրա ծրագրերը, ի՞նչ ծրագրեր. ընտրության ծրագրեր էր անում... Երեխա բերեն ի՞նչ անեն, ոնց պահեն. Հարցում


Թшղեմ իրա ծրագրերը, ի՞նչ ծրագրեր. ընտրության ծրագրեր էր անում... Երեխա բերեն ի՞նչ անեն, ոնց պահեն. Հարցում
Հուլիս 17 13:52 2026

Նախորդ շաբաթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց. «Ցավոք սրտի, մենք ունենք ամեն տարի իջնող ծնելիություն։ 2025 թվականին մենք ունեցել ենք 32 հազար 42 ծնունդ, 2024-ին՝ 33 հազար 593 ծնունդ, 36 հազար 590՝ 2023-ին։ Անկումը շարունակվում է»։ Սա այն դեպքում, երբ գործադիրը ծնելիության խրախուսման բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Panorama.am-ը հարցման միջոցով քաղաքացիներից պարզեց ծնելիության ցածր մակարդակի պատճառների մասին իրենց կարծիքները։

Պատասխանների հիմնական մասը՝ ստորև.

 

-Սոցիալական վիճակն այնքան վատ է, որ մարդիկ հնարավորություն չունեն, երեխա բերեն ի՞նչ անեն, ո՞նց պահեն։ Ես չեմ՝ դուք եք, ինչպես պահեն, եթե ապրանքն այդքան թանկացել է։ Ամոթ էլ է, չի էլ ամաչում կանգնել ասում է... Դրա հետ էլ բոլորի աշխատանքները փակել է, իրեն էնպես ճոխ է զգում, միլիարդները թող լցնի իրա... Դե արի ու մի ասա։

-Որովհետև դժվար կյանք է աշխատավարձ քիչ են ստանում չեն կարողանում պահել երեխաներին, դրա համար էլ քիչ են ունենում։ Ես հիմա տանը փոքր երեխա ունեցող հարս ունեմ, որը ոչ մի կոպեկ չի ստանում պետությունից։ Այդ ընթացքում չի աշխատել, հիմա ոչինչ չի ստանում, դրա համար էլ հիմա ինքը միտք չունի երկրորդ երեխան ունենալ։

-Պրոբլեմը սոցիալական վիճակի, հոգեբանական նաստրոյի մեջ է, որ մարդիկ ունեն։ Փոխվել են ժամանակները, մարդիկ դարձել են ավելի եսասեր, կենտրոնացած են իրենց կոնֆորտի վրա։ Միայն սոցիալականը չէ, ռիսկային գոտի է։ Սովորել են իրենց համար ապրել, իրենց պետք չէ(երեխա)։ Բայց ընդհանրապես ամեն ընտանիք պետք է ունենա մինիմում 3 երեխա, որ բնակչության աճը գումարվի։1+1-ը պետք է հավասար լինի 3-ի։

- Դե ի վիճակի չեն, երևի, պահեն։ Տնտեսական սոցիալական վիճակից ելնելով մարդիկ քիչ երեխա են ունենում։ Միշտ էլ Հայաստանում երեխաներ քիչ են ունեցել՝ 2-3 երեխայից ավել չեն ունեցել։

-Չգիտեմ կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, չեմ կարդացել, բայց այսօր եմ կարդացել, որ կառավարությունը 5 մլրդ դրամի չափ դուրս է գրել, իրենց խրարխուսելու համար՝ 6 ամսվա տվյալներով։ Այ իրանք կարող են շատ երեխա ունենան, որովհետև իրենց սոցիալական վիճակը կլավանա։ Մնացածը չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Եսիմ՝ զոռ գործ է, էլի։

-Ես թաղեմ իրա ծրագրերը, ի՞նչ ծրագրեր։ Ընտրության ծրագրեր էր անում ինքը, ուրիշ ոչինչ, որ ինքը նորից աթոռը գրավի, էդքան բան։ Ոչ մի ծրագիր.. Իրա լավ ծրագրերից մեկը ցույց տվեք, կոխեք աչքս, որ ես ասեմ՝ էս լավ բանն արել է։ Ո՞ր մի լավ բանն է արել։ Մարդկանց աշխատանքից կտրել է, ապրանքը թանկացրել է, գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանի,։ Էդ է ամենակարևորը, էլ ի՞նչ է արել լավ բան։ Ես իրանից լավ բան չեմ սպասում և ավելի բեթար բաներ է լինելու։ Աստված հետը։

-Հիմա ով է մաքրում պրեմուս։ Էն ժամանակ 7-8 երեխա են ունեցել, կեռասինկեն փայլեցնում էին, թնդրի շուրթին երեխաներին քնացնում-հանում էին, խնամք էին տանում։ Մոր ասածը՝ մոր տեղ ուներ, հոր ասածը՝ հոր տեղ։ Բազմանում էին, 6, 7 երեխա և բոլորը գրագետ, գիտուն, չափված-ձևած, հասարակությանը պետք եկող մարդիկ։

-Երևի ապրելակերպի հետ է կապված, դժվար է հիմա շատ երեխա պահելը։

-Տեղափոխվեք Չինաստան, այնտեղ հարցրեք, թե ինչու իրենց մոտ շատ է լինում, մեր մոտ քիչ։

-Երևի ավելի լավ են ապրում, դրանից է։ Ինչքան վատ է եղել կյանքը, ինչքան դժվար են ապրել, այնքան շատ են երեխա ունեցել։ Օրինակ իմ հայրական կողմը 30-40-ականերին եղել են 10 երեխա, իսկ մենք հիմա 2 երեխայից ավել չենք ունենում։

-Այն ժամանակ հավասարություն է եղել, չեն նայել՝ մեկը լավ է ապրում, մյուսը վատ, իսկ հիմա ավելի շատ է զգացվում լավն ու վատը և  նայում են մեկը մյուսին, թե ինչպես են ապրում, ըստ դրա էլ երեխա են ունենում։

-Առաջին՝ Հայաստանում ալրկոտներ են։ Երկրորդ՝ սովոր են, որ ձրի գա լցվի, իրենք ուտեն ու պառկեն։ Տանջվել, չարչարվել, ոչ մի բան չեն ուզում, պարազիտի պես են ապրում։

-Հիմա ինչ են ՝ պառազիտի նման։ Եթե կինը, աղջիկը կուրծքը մերկ, մեջքը մերկ նստում է հասարակական տրանսպորտ, դրա ամոթը ո՞րն է, որ ինքը երեխա դաստիարակի, կամ ամուսնանա, ընտանիք կազմի։

-Հիմա ինչ է, բոլորը՝ հը-հը-հը՝ տղամարդը բարձր ձայնով կչկչում է, նույնը կինը, ո՛չ տարբերություն կա, ո՛չ էլ հասարակություն է ջոգվում։ Միայն՝ բռնեք, կոռուպցիա, էս-էն։ Եթե երկիրը քանդել ես՝ մեկին հասել է մի մեծ գերան-ծառ, մյուսին էլ մի չալու, ինձ էլ՝ ոչինչ, ինչ պահանջես։

-Ժամանակին Լենինին ասել են, թե ինչու երեխա չի ունեցել։ Ասում է՝ ժամանակին, երբ կարող էինք ունենալ՝ չէինք ուզում, երբ որ արդեն ուզում էինք՝ չէինք կարողանում։ Ես չէի ուզենա, որ մեր ջահելներն էդ օրն ընկնեն։ Տանը 5 երեխա ենք եղել, չեմ համարում եմ, որ շատ էինք։ Ինքս երեք երեխա եմ ունեցել, համարում եմ, որ քիչ է, ուղղակի վերջինը դժվարությամբ ունեցավ, դրա համար ասացի՝ լավ, բոլ է, պետք չէ տանջել։

-Կարծում եմ, որ ապրելակերպն է պատճառը, որովհետև չեն կարողանում իրենց երեխաներին լիարժեք կյանքով ապահովել, երեխայի համար առաջին անհրաժեշտության բաներն ապահովել, միայն դա, ուրիշ բան չկա