Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում


Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում
Դեկտեմբեր 13 09:21 2025

Դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի  առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22  մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի գիշերը՝ 4-6 աստիճանով, ցերեկը՝ 2-4 աստիճանով։