Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներ կան


Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներ կան
Դեկտեմբեր 12 19:25 2025

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

Հաղորդվում է, որ ձերբակալվածները կներկայացվեն ՔԿ:

 

Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել էին հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։

 

 Կա կարծիք, որ նա հարձակման է ենթարկվել իր քաղաքական, հասարակական, հրապարակախոսական ելույթների համար։