«Երբ իմացա Սոսի հետ է, միանգամից եկա Հայաստան». Արման Մարգարյանը նախկին կնոջ դավաճանության մասին


«Երբ իմացա Սոսի հետ է, միանգամից եկա Հայաստան». Արման Մարգարյանը նախկին կնոջ դավաճանության մասին
Դեկտեմբեր 9 14:31 2025

Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը Tete-a-Tete հաղորդման շրջանակներում խոսել է իր և նախկին կնոջ՝ Աննա (Ինգրիտ) Կոկչյանի հարաբերությունների մասին: Նա անկեղծացել է՝ կյանքի այդ փուլը դժվար է եղել, քանի որ դեռ երիտասարդ էին և անփորձ: Գրում է Fast News-ը:

«Երբ հասկացա Աննայի մոտ հարաբերություններ են սկսել ուրիշ տղամարդու հետ, այդ պահից սկսած ինձ համար կյանքիս այդ էջը փակվեց: Էմոցիաներից դժվար էր ձերբազատվել, քանի որ արժանապատվությունս ինձ ներքուստ ուտում էր»,-անկեղծացել է Արմանը:

Արմանը պատմել է՝ ավելի դժվար էր ոչ թե բաժանումը, այլ այն, որ որդու հետ ուրիշ տղամարդ էր ապրելու և ոչինչ անել հնարավոր չէր.

«Ճիշտ չէր, որ երեխաս ապրելու էր ուրիշ տղամարդու հետ, մյուս կողմից էլ պիտի խոստովանեմ՝ Սոսը շատ լավ տղա է: Երբ որ ես իմացա՝ Աննան Սոսի հետ է, տոմս գնեցի և 2 օրով եկա Երևան: Սոսի հետ դեռ ծանոթ չէինք, միայն հեռակա գիտեինք միմյանց: Սոսի հետ ծանոթացանք, մի քանի բառ շփվեցինք ու իրար հետ այնքան խմեցինք, որ երևանյան ծեծկռտուքի մեջ ընկանք»:

Հաղորդավարը կյանքի այդ շրջանը բնութագրում է ֆիլմ և ափսոսում է, որ իրական ֆիլմ չկա նկարահանված:

Հիշեցնենք, որ Արման Մարգարյանն այժմ ապրում է ԱՄՆ-ում և վերջերս ծնվել է նրա և Յուլիա Կուտեպովայի որդին: 

Արմանի և հեռուստահաղորդավար, դերասանուհի Աննա /Ինգրիտ/ Կոկչյանի որդին՝ Անրին, 19 տարեկան է: