ՀՀ-ում քաոս է՝ բոլոր առումներով, լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի մայր Աստղիկ Գալեյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում չկա մի երկիր, որն այսքան հարձակվի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն.«Բոլոր ազգերը միշտ պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանությունը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Ցավալի է սա մեր ազգի համար։ Այն, ինչ կատարվում է, հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կորցրել եմ որդուս, Արցախը, հիմա էլ կորցնում ենք մեր կրոնը»։
Գալեյանը հիշեցրեց՝ դատավոր Մասիս Մելքոնյանն արդեն 4-րոդ հոգեվորականին է կալանքի տանում. «Ընդդիմադիրների շրջանում շատերի համար է նա կալանքի որոշում կայացրել, որոնցից մեկն էլ իմ ամուսինն է եղել»։










