ԱԹՍ-ները Մոսկվայի և Տամբովի մարզերում հարվածել են Wildberries-ի պահեստներին, կան զոhեր և վիրավորներ


ԱԹՍ-ները Մոսկվայի և Տամբովի մարզերում հարվածել են Wildberries-ի պահեստներին, կան զոhեր և վիրավորներ
Հուլիս 18 09:43 2026

Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի Wildberries պահեստի տարածքում անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով տուժել է 24 մարդ, տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նա պարզաբանել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Տամբովի նահանգապետ Եվգենի Պերվիշովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Տամբովի մարզի Կոտովսկում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով՝ տուժել է 25 մարդ։

Wildberries և Russ միավորված ընկերությունը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է հարձակումները Wildberries լոգիստիկ համալիրների վրա Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի շրջանում Էլեկտրոստալ քաղաքում։

«Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։