Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։
«Սրբազան Հոր տրամադրությունը շատ լավ է, առողջական վիճակը շատ լավ է», - լրագրողներին ասաց Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Սրբազանն ասել է՝ բոլորս էլ գիտեինք, թե ինչ էր լինելու։
Փաստաբանը նշեց՝ դեռ երեկ բոլորն էլ գիտեին՝ սա ուղիղ հրահանգ է Նիկոլ Փաշինյանից ու լինելու է։
«Սրա դեմն առնելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է, ուրիշ ձև չկա»,- նշեց Բաբայանը։
Որոշումը, բնականաբար, կբողոքարկվի










