Ֆիզիկական անձինք սպառել են էլեկտրոմոբիլի ներմուծման իրենց քվոտան, իրավաբանական անձինք՝ ոչ. Պապոյանը ներկայացրել է՝ ինչ որոշում են կայացրել (տեսանյութ)


Ֆիզիկական անձինք սպառել են էլեկտրոմոբիլի ներմուծման իրենց քվոտան, իրավաբանական անձինք՝ ոչ. Պապոյանը ներկայացրել է՝ ինչ որոշում են կայացրել (տեսանյութ)
Դեկտեմբեր 4 10:25 2025

2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը՝ իրավաբանական անձանց, դիլլերներին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառված է, դիլերներինը՝ ոչ:«Քանի որ ունենք մտավախություն, որ դիլերները չեն կարողանա այդ քանակը ներմուծել, որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյալ որոշումն ենք կայացրել. վերահաշվարկ կիրականացնենք և այն քանակով, որքան որ մնացել է նրանց քվոտայից, կավելացնենք ֆիզանձանց համար»,- ասել է նախարարը: