Գործադիրի ղեկավարի և ՀԾԿՀ նախագահի հայտարարություններն ավելի մանիպուլյատիվ են ու քաղաքական բնույթ ունեն, քան մեր ներկայացված առաջարկը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոսանքի սակագնի իջեցմանը, ասաց սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ երկուսն էլ որևէ հաշվարկ չեն ներկայացնում, թե ինչու է հոսանքի իջեցման պահանջը մանիպուլյացիա, նրանք պարզապես զուտ որակում են տալիս։
«Մեր պարագայում՝ քաղաքական նպատակահարմարությունը բացառելու նպատակով նշեմ, որ այս գործընթացը մեկնարկել է դեռևս Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը։ Իսկ դուք գիտե՞ք, որ «Մեր ձևով» շարժման մեկնարկը տրվել է հակաիրավական ու քաղաքական պրոցեսի արդյունքում, քանի որ իրավական գործընթացը բացակայում էր։ Դիմացը ձմեռ է, եթե հոսանքի սակագինն իջեցվում է, ապա ամենանպատակահարմար ժամանակաշրջանը սա է»։










