Երբ Սամվել Կարապետյանը գյուղեր էր բարեկարգում ու Սոքթում տներ վերակառուցում, Փաշինյանն այդ ժամանակ այլ «ներդրում» էր անում (Տեսանյութ)


Երբ Սամվել Կարապետյանը գյուղեր էր բարեկարգում ու Սոքթում տներ վերակառուցում, Փաշինյանն այդ ժամանակ այլ «ներդրում» էր անում (Տեսանյութ)
Դեկտեմբեր 3 12:19 2025

Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված, որտեղ մասնավորապես ասվում է.

Եկեք տեսնենք՝ ինչ ներդրումներ են արել նրանք ձեզ համար...

«Երբ Սամվելն իր միջոցներից 540 մլն դրամ էր ներդնում մեր երկրում ու Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների տանիքների հարցն էր հոգում, երբ 1.1մլդ դրամ էր ներդնում ու գյուղեր բարեկարգում, երբ Սոթքում 148 տուն էր վերակառուցում ու ընտանիքների բնականոն կյանք վերադարձի համար լուսավոր պայմաններ ստեղծում, այդ նույն ժամանակ Փաշինյանն այլ «ներդրում» էր անում՝ քաղաքական ձերբակալություններ, հասարակության պառակտում և գրոհ՝ եկեղեցու դեմ»։