Արտակարգ դեպք՝ Մերձավանում. «Hyundai»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից


Արտակարգ դեպք՝ Մերձավանում. «Hyundai»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
Դեկտեմբեր 3 11:25 2025

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեի դիմաց «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է: Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: