Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանը որ խցում է պահվում եւ ինչ պայմաններում. պաշտպան


Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանը որ խցում է պահվում եւ ինչ պայմաններում. պաշտպան
Նոյեմբեր 28 23:47 2025

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է: Այս մասին ահազանգում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Ինձ մտահոգում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ՔԿՀ պետին հորդորում եմ գալ այստեղ եւ ցույց տալ այն խուցը, որտեղ պահվում է իմ պաշտպանյալը։ Ես ունեմ մտավախություն, որ այս խցում նոր կալանավորներ են տեղափոխվել եւ չգիտեմ ինչ վտանգ կարող է սպառնալ այդ կալանավորներից: Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանը որ խցում է պահվում եւ ինչ պայմաններում, նա պահվում է անտանելի պայմաններում»,– ասել է Փոստանջյանը։