Հայաստանում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, 1338-ով ավելի է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
12 հազար 556-ով կամ՝ 14.3 տոկոսով ավելի է 500 հազարից 2 միլիոն աշխատավարձ ստացող մարդկանց թիվը՝ անցած տարվա համեմատ։
«150 հազար դրամից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվն ավելի է 24 հազար 684-ով կամ՝ 7.8 տոկոսով»,- նշեց նա։
Ըստ Պապոյանի՝ 7655-ով պակասել է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվը։










