«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ArmLur.am-ի տվյալներով, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ. կա կաշառք ստանալու գործով կալանավորված դասախոս։
Մանրամասների համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:
Ըստ մեզ հասած տվյալների՝ այսքանով իրավապահների օպերացիան չի դադարեցվի: Մոտ օրերին նախատեսվում են գործընթացներ նաեւ այլ բուհերում, սակայն օպերացիան չտապալելու համար այս պահին անուն չենք հայտնի:










