«Նմանակները» նոր հումորային սերիալը՝ նոյեմբերի 27-ից ARMFLIX–ում


«Նմանակները» նոր հումորային սերիալը՝ նոյեմբերի 27-ից ARMFLIX–ում
Նոյեմբեր 26 00:26 2025

ARMFLIX.COM- ը ներկայացնում է իր նոր նախագծերից մեկը՝ «Նմանակներ» սերիալը։ Այն նկարահանվել է Միացյալ Նահանգներում՝ բացառապես Արմֆլիքսի համար։

Սերիալը խոստանում է հանդիսատեսին ներկայացնել հետաքրքիր պատմություն՝ լի անակնկալներով, դրամատիկ զարգացումներով և հիշարժան կերպարներով։

«Նմանակներ»-ը պատմում է մարդկանց մասին, ովքեր պատահականությամբ կամ ճակատագրի բերումով հայտնվում են միմյանց կյանքում՝ կասկածելի նմանությունների ու խորհրդավոր կապերի շնորհիվ։ Երբեմն նմանությունը կարող է լինել պարզապես արտաքին, իսկ երբեմն այն թաքցնում է խորքային գաղտնիքներ։

Այս սերիալը հատուկ ստեղծվել է հայ հանդիսատեսի համար, սակայն իր թեմատիկայով ու ոճով կարող է գրավել նաև միջազգային դիտողին։

 

 

 

Նոյեմբերի 27-ից «Նմանակներ»-ը հասանելի կլինի ARMFLIX.COM—ՈՒՄ, և հանդիսատեսը հնարավորություն կունենա առաջիններից լինել՝ բացահայտելու այս նոր ու սպասված պատմությունը։