ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին` Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին:
2-ի գործով էլ իշխանությունը դատարկ, որևէ հիմք չունեցող, անողնաշար մեղադրանքներ է ներկայացրել և ազատությունից զրկել:
Երկուսն էլ գիտեն, թե ինչ է պատիվը, արժանապատվությունն ու տղամարդկությունը:
Երկուսն էլ գիտեին, թե իրենց սկզբունքայնությունն ու անզիջում քաղաքական պայքարն իշխանության ինչպիսի հակազդեցության կարող էր հանգեցնել, սակայն չընկրկեցին:
Հիմա երկուսն էլ բանտում են:
Նրանց կարող էին զրկել ու զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց, որդեգրած նպատակներից և հաստատակամությունից:
Ազատությո՛ւն Արթուրին, Դավիթին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է նա:










