Փաշինյանը Տոկաևին պետական այցով հրավիրել է Հայաստան


Փաշինյանը Տոկաևին պետական այցով հրավիրել է Հայաստան
Նոյեմբեր 21 17:59 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է նաև Ղազախստանի նախագահին՝ հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հրավիրել պետական այցով Հայաստանի Հանրապետություն: Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեզ պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում: Ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կկարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի և նոր օրակարգ ձևակերպելու, այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն և աշխատանքի տարածք կունենանք»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտնել է, որ Ղազախստանի նախագահին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի աշնանը Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP 17 գագաթաժողովին: